Apple Maps-ի պատճառով խնդիրներ են առաջացրել Ալյասկայի «Ֆերբենքս» միջազգային օդանավակայանի աշխատանքերում: Վերջին ժամանակներս հաճախադեպ է դարձել վարորդների դուրս գալը թռիչքուղի: Օդանավակայանում բողոքել են, որ դա տեղի է ունենում Apple-ի քարտեզների ծառայության նկատմամբ վարորդների ունեցած մեծ վստահության պատճառով, եւ նրանք ուշադրություն չեն դարձնում ճանապարհային նշաններին:
Օդանավակայանի ղեկավարությունը դիմել է Apple-ին` պահանջելով ուղղել ծրագրում եղած սխալները: Քանի որ սխալները դեռ չեն ուղղվել, օդանավակայանի աշխատակիցները սեփական ուժերով են փորձում խոչընդոտել մոլորված վարորդների մուտքը, հայտնում է rbc-ն` վկայակոչելով AP-ը:
Հիշեցնենք, որ երբ Apple-ը հրաժարվել էր Google Maps-ի ծառայությունից՝ սեփական արտադրանքի օգտին, ընկերությունը սկսել էր բողոքներ ստանալ: Քարտեզների սխալ աշխատանքի մասին օգտվողները հայտնել էին 2012թ. աշնանը` անմիջապես iPhone 5-ի դուրս գալուց հետո:
Apple –ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը ներողություն էր խնդրել iPhone 5-ի գնորդներից: 2012թ. դեկտեմբերին Google-ին հաջողվել էր իր արտադրանքը կրկին ներդնել iPhone-ում:





























