Ամերիկացի ուսուցիչ Սթեյսի Դին Ռեմբոկդը, որը աղջիկ դեռահասի բռնաբարության համար դատապարտվել էր մեկ ամիս ազատազրկման, սեպտեմբերի 26-ին ազատ է արձակվել:

Ռեմբոլդը խոստովանել է, որ 2008-ին ուսուցիչ աշխատելիս բռնաբարել է իր աշակերտուհի Չերիս Մորալեսին, որն այդ ժամանակ 14 տարեկան է եղել: Աղջիկը իր 17-րդ տարեդարձից կարճ ժամանակ առաջ ինքնասպան է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործը ամերիկյան հասարակության լայն շերտերի եւ մամուլի ուշադրությունն է գրավել: Վրդովմունք է առաջացրել այն, որ, որ դատավորը դատական գործընթացի ժամանակ հայտարարել է. «14-ամյա զոհն իր տարիքից ավելի մեծ է երեւացել»: Ավելի ուշ դատավորը ներողություն է խնդրել իր բառերի համար, սակայն նրան թույլ չեն տվել շարունակել գործընթացը: Իրավապաշտպան-ակտիվիստները  այս շաբաթ բողոք են ներկայացրել դատարանին՝ պահանջելով պատժել դատավորին: Այդ առնչությամբ կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է 140 հազար մարդ: