Հնդկաստանում ուղեւորատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ավտոպատահարից զոհվել է 19 մարդ, մեկ տուժածի վիճակն էլ օրհասական է:

Հնդկական Հիմաչալ-Պրադեշ նահանգի Սիրմուր շրջանում սեպտեմբերի 27-ին ավտոբուսը 180 մետր բարձրությունից ընկել է անդունդը: Նախնական տվյալով` վթարի պատճառ է դարձել ավտոբուսի տեխնիկական անսարքությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հնդկաստանն ավտոտրանսպորտային պատահարների թվով աշխարհում առաջատարն է: 2011թ. ավտոպատահարներից մոտ 140 հազ. մարդ էր զոհվել, 2012թ.` ավելի քան  150 հազար մարդ: