Պակիստանյան Բելուջիստան նահագում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցում է 400-ը: Այս մասին հաղորդում է Geo News-ը՝ վկայակոչելով նահանգի իշխանությունները: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվում էր 327 զոհերի մասին:

Պակիստանում զոհերի թիվը հասել է 327-ի 

Հարյուրավոր մարդիկ են վիրավորվել: Բժիշկները հայտարարել են, որ բոլոր տուժածների համար հիվանդանոցներում տեղ չկա: Բանակն ուղղաթիռներով նրանց դուրս է հանում հարեւան նահանգներ:

Երկրաշարժի արդյունքում լրջորեն վնասվել են ավելի քան 20 հազար տներ: Ավարան քաղաքում տուժել է շինությունների ավելի քան 90 տոկոսը: Նահանգում արտակարգ դրություն է հայտարարված: