Վրաստանի արտադրանքը երբեք կախված չի լինի Ռուսաստանի քաղաքական շուկայից։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշիլին՝ խոսելով ռուսական շուկայից վրացական գինիները եւ հանքային ջրերը հետ ուղարկելու մասին, ինչը կարող է հնարավոր դառնալ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան համատեղ անցակետի բացումից հետո։
«Նախագահի խոսքով, հնարավոր է, Ռուսաստանը Բելառուսի եւ Ղազախստանի պատճառով իսկապես կհանի վրացական ապրանքների սահմանափակումները, սակայն Վրաստանի արտադրանքը երբեք կախված չի լինի Ռուսաստանի քաղաքական շուկայից։ Բացի այդ, նախագահը կարծում է, որ վրացական ապրանքներն ամեն դեպքում կվերադառնան ռուսական շուկա»,- հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլիի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն։
Նրա խոսքով, վրացական տնտեսությունը բեռնարգելքի (էմբարգոյի) պատճառով չի փլուզվի։
«Այս տարվա երկու ամիսների տվյալներով վրացական արտահանումները, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, աճել են 50 տոկոսով, ինչը ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է նա։



























