Լոնդոնում զինվորի սպանության մեջ կասկածվող անձինք հրաժարվում են խոստովանել իրենց մեղքը: Մայքլ Ադեբոլաջոն եւ Մայքլ Ադեբովալեն, որոնք հիմնական կասկածյալներն են, հրաժարվում են ընդունել իրենց մեղքը:
Նրանք տեսաուղերձով են հանդես եկել, որում նշել են, որ մեղավոր չեն ոչ Լի Ռիգբիի, ոչ երկու ոստիկանների սպանության հարցում, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Հիշեցնենք, որ թմբկահար Լի Ռիգբին սպանվել էր 2013-ի մայիսի 22-ին: Ականատեսը ֆիքսել էր մարդասպաններից մեկի խոսքը, որը նշել էր, որ սպանությունն իրականացնում է այն պատճառով, որ բրիտանացի զինվորները տարեկան բազմաթիվ մահմեդականներ են սպանում:





























