Ինդոնեզիայի ափերի մոտ Ավստրալիա ուղեւորվող եւ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել: Ջրում հայտնաբերել են 20 զոհերի մարմիններ, որոնց մեծ մասը երեխաներ են: Հաղորդվում է, որ փախստականները մերձավորարեւելյան տարածաշրջանից են եղել:
Ինդոնեզական ոստիկանության տվյալներով՝ նավում, ընդհանուր առմամբ, եղել է մոտ 120 մարդ, նրանցից 25-ին հաջողվել է փրկել: Շատերը համարվում են անհայտ կորած:
AFP տվյալներով՝ 2013- սկզբից Ավստրալիա է ժամանել մոտ 18 հազար մարդ: Հուլիսին կառավարությունը դադարել է ընդունել ապօրինի ներգաղթյալներին: Նրանց ուղարկում են Պապուա-Նոր Գվինեա:





























