Կոռուպցիայի դեմ պայքարի լատվիական բյուրոն խախտումներ չի հայտնաբերել տարածաշրջանային զարգացման նախարարի գործողություններում, որը խոշոր խրախուսանք է վճարել իր ենթակա Կրիստինա Պելշեին: Վերջինիս հետ, լրատվամիջոցների տեղեկություններով, նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ է:

Հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցները փաստել են, որ կինը նրա ազգականը կամ բիզնես-գործընկերը չէ, ուստի ֆորմալ առումով շահերի հակամարտության կանխարգելման մասին օրենքը չի խատվել: Այս մասին հաղորդում է DELFI-ն:

Տեղեկությունների տարածումից հետո, նախարարը հայտարարել էր, որ աշխատակիցներին խրախուսելիս առաջնորդվում է նրանց աշխատանքի արդյունավետությամբ եւ ցուցադրած արդյունքերով: Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ այս դեպքում դա կարող էր դիտվել որպես էթիկական նորմերի խախտում: