Օմեգա-3 յուղաթթուները, որը մարդու օրգանիզմն ստանում է հիմնականում ձկան եւ ընկույզի միջոցով, իրականում, ազդեցություն չունեն ուսման եւ ինտելեկտի վրա, ինչպես համարում էին նախկինում: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները:

Այովայի համալսարանում կատարված հետազոտությանը մասնակցել է 65-80 տարեկան մոտ 2 հազար կին: 6 տարվա ընթացքում նրանք ամեն տարի ինտելեկտի թեստ են հանձնել եւ պարզվել է, որ այն կանայք, որոնք պարբերաբար Օմեգա-3 յուղաթթուներ պարունակող սնունդ են ընդունել, ոչ մի առավելություն չեն ունեցել իրենց հասակակիցների համեմատությամբ, որոնք սովորական սնունդ են օգտագործել, գրում է «Դիվերսանտը»:

Չնայաս ստացված արդյունքներին, գիտնականները խորհուրդ են տալիս այսուհետ եւս ձուկ ու ընկույզ ուտել, քանի որ դրանք շատ այլ օգտակար հատկություններ ունեն: