Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի առաջնեկի մկրտությունը տեղի կունենա Սենթ-Ջեյմս պալատի արքայական մատուռում հոկտեմբերի 23-ին:
Այդ մասին հայտնի է դարձել Facebook սոցցանցում արքայական պալատի պաշտոնական էջում մկրտությունների վերաբերյալ հայտարարությունից:
«Նորին մեծություններ Քեմբրիջյան հերցոգը եւ հերցոգուհին ուրախ են հայտարարել, որ արքայազն Ջորջի մկրտությունը տեղի կունենա չորեքշաբթի, հոկտեմբերի 23-ին, Սենթ-Ջեյմս պալատի արքայական մատուռում: Արքայազն Ջորջին մկրտելու է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուիլբին»,- ասվում է հայտարարության մեջ:
Սակայն կնքահոր ու կնքամոր մասին ոչինչ հայտնի չէ: Թագավորական ընտանիքի երեխաները կարող են մի քանի կնքահայր ունենալ: Ամենայն հավանականությամբ կնքահայրը կլինի արքայազն Ուիլյամի եղբայր Հարրին, իսկ կնքամայրը՝ հերցոգուհի Քեթրինի քույր Պիպան: Ամուսիններն իրենց որդու համար պետք է ընտրեն 6 կնքահայր ու կնքամայր, գրում է Ռոսբալտը:





























