Պակիստանյան Բելուջիստանում նոր հզոր երկրաշարժի հետեւանքով նվազագույնը 12 մարդ  է զոհվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ին:

Հիշեցնենք, որ 6.8 մագինիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել տեղական ժամանակով 12.34-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ավարան քաղաքից 96 կմ հյուսիս-արեւելք, հիպոկենտրոնը գտնվել է 14.8 կմ խորության վրա:

Նոր հզոր երկրաշարժ Պակիստանում

Հիշեցնենք, սեպտեմբերի 24-ին Բելուջստան նահանգում 7,7 մագնիտուդով երկրաշարժը 515 մարդու կյանք էր խլել: Ավերվել կամ լուրջ վնասվել էին  20 հազար տներ: Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել: