Պակիստանի Բելուջստան նահանգում սեպտեմբերի 28-ին 6,8 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 14,8 կմ խորության վրամ՝ Ավարան քաղաքից 96 կմ հյուսիս-արեւելք: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, սեպտեմբերի 24-ին Բելուջստան նահանգում 7,7 մագնիտուդով երկրաշարժը 515 մարդու կյանք էր խլել: Ավերվել կամ լուրջ վնասվել էին 20 հազար տներ: Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել:
Ավարանում արտակարգ դրություն է հայտարարվել:





























