ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինության մասին նոր պայմանագրի կնքման արարողությունը Պրահայում անցկացնելու խնդրանքով դիմել է Չեխիային։ Այս մասին հայտնել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Կոգոուտը։

Չեխական կողմը, նրա խոսքով, տվել է իր համաձայնությունը։

Ինչպես հայտնել է Կոգոուտը, պայմանագրի ստորագրման ժամկետները դեռեւս հայտնի չեն։

Չեխայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Իրժի Բենեշի խոսքով, պայմանագրի կնքման վայրի եւ ժամկետների մասին վերջնական որոշում պետք է ընդունեն Մոսկվան եւ Վաշինգտոնը։

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ՌՀՍ պայմանագրի ժամկետն ավարտվել է 2009 թ. դեկտեմբերի 5-ին։