Եվրահանձնաժողովը առաջարկել է Միջրեկրական ծովում հատուկ որոնողական, փրկարարական ծառայության աշխատանքներ կազմակերպել՝ լուծելու համար փախստականներին եւ ապօրինի ներգաղթյալներին վերաբերող խնդիրները:
Մասնավորապես, խոսքը Կիպրոսի եւ Իսպանիայի տարածքների մասին է, որտեղ էլ հենց առաջարկվում է վերահսկողություն սահմանել:
Հոկտեմբերի 8-ին Լյուքսեմբուրգում եվրոպական երկրների ՆԳ նախարարները քննարկում են փախստականների հարցը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին, իտալական Լամպեդուզա կղզում խորտակվել է Աֆրիկայից ներգաղթյալների տեղափոխող նավը: Ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, աղետի զոհերի թիվը հասել է 232-ի: Նավի 155 ուղեւորներ փրկվել են:




























