Երիտասարդական քրիստոնեական ասոցիացիան մեդալով է պարգեւատրել շանը, որը Ինդիանա նահանգի Էվանսվիլում մասնակցել է կիսամարաթոնի, փոխանցում է 14News.com-ը: Շունը ամենասկզբից էլ միացել է վազորդներին եւ նրանց հետ էլ ավարտել:

Մեդալի շնորհման արարողությունը տեղի է ունեցել ասոցիացիայի կենտրոնում, որը եւ կազմակերպել է կիսամարաթոնը: Քաղաքային ոստիկանության խոսքով՝ Բուգի անունով սեւ լաբրադորն առաջին շունն է, որը «կիսամարաթոնին մասնակցել է առանց մարդու օգնության»: Այդ մասին գրում է «Lenta.ru»-ն: