Մինչեւ 2030թ Երկր բնակչության կեսը խմելու ջրի խիստ կարիք կզգա, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հղումում՝ Բուդապեշտի Ջրային գագաթաժողով-2013-ի բացման արարողությանը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Բան Կի Մունը կոչ է անում միավորել ջանքերը՝ պայքարելու ջրային ռեսուրսների «անմիտ օգտագործման» դեմ եւ ապահովել դրանց հավասարաչափ եւ ճիշտ բաշխումը: Քանի որ ջրի մեծ մասը ծախսվում է գյուղատնտեսական մշակաբույսերը ոռոգելու վրա, նա կոչ է արել ստեղծել ոռոգման ավելի կատարյալ համակարգեր, որոնք թույլ կտան տնտեսել ջուրը:

Բացի այդ, նա ընդգծել է, որ չնայած ջրի պակասության արդիական սպառնալիքին, միջազգային հանրությունը պետք է անի հնրավոր ամեն բան, որպեսզի խուսափի տարբեր երկրների միջեւ հակամարտությունից՝ կապված այդ խնդրի հետ:

Ջրային գագաթաժողով-2013-ը անցկացվում է հոկտեմբերի 8-11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: