Սպիտակ տան աշխատակիցները, որոնք ԱՄՆ-ի պետական բյուջեի շուրջ ծանր քննարկումներից հետո բազմաթիվ գործընկերների հետ ստիպված էին տուն վերադառնալ, այժմ արդեն նոր զբաղմունք ունեն: Vibrators ընկերությունը, որ սեքս-խաղալիքներ է արտադրում, հայտարարել է, որ պատրաստ է պաշտոնյաներին իր արտադրանքը տրամադրել անվճար, հաղորդում է Huffington Post-ը:

Ընկերության ներկայացուցիչները իրենց կայքում հայտարարություն են տեղադրել, հայտնելով, որ օրական 200 հատ 10 սանտիմետրանոց վարդագույն վիբրատորներ են պատրաստ տրամադրել բոլոր պետական ծառայողներին, ովքեր երկրում բարդ տնտեսական իրավիճակի հետեւանքով ստիպված էին գնալ չվճարվող արձակուրդի, հաղորդում է Vesti.ru-ն:

Ակցիան մեկնարկել էր հոկտեմբերի 4-ին ու առայժմ ընթանում էր փորձնական ռեժիմում. Մի քանի օրվա ընթացքում Vibrators-ի ներկայացուցիչներն ուղարկել են ընդամենը 400 վիբրատոր: Սակայն աշխատանքային շաբաթվա սկսվելուն պես ընկերությունը տեմպերն արագացրել է, եւ ահա երկրորդ օրն է, ինչ ընկերությունը պատվիրատուներին 200-ական վիբրատոր է ուղարկում՝ ուղարկման աշխատանքներն ավարտելով մինչեւ կեսօր: