Ղազախստանում հնարավոր է կալանավորեն մաթեմատիկայի ուսուցչուհուն, ով կտրել է աշակերտներից մեկի մազերն ու ճակատին գրիչով գրել է «ծույլիկ»: Ընդ որում, նա արել է դա ողջ դասարանի ներկայությամբ ու հրամայել է չմաքրել գրածը:
Դրանից հետո տղան չի ցանկացել դպրոց գնալ: Ավելի ուշ համադասարանցիները պատմել են, որ ուսուցչուհին խոստացել է լռության դիմաց առաջին քառորդի վերջում բոլորին հանրահաշվից բարձր գնահատականներ նշանակել:
Այն բանից հետո, երբ արտակարգ դեպքի մասին հայտնի է դարձել եւ նա, եւ դպրոցի տնօրենն ազատվել են աշխատանքից: Ուսուցչուհու հանդեպ քրեական գործ է հարուցվել «Խոշտանգում» մեղադրանքով, հաղորդում է լուրերի ղազախական Tengrinews.kz պորտալը: Եթե նրա գործողություններում հանցակազմ հայտնաբերվեն, նախկին ուսուցչի դեմ մեղադրանք կներկայացնեն. Նրան կարող են դատապարտել երեքից յոթ տարվա ազատազրկման, հաղորդում է Vesti.ru-ն:




























