Իտալացի փրկարարները հոկտեմբերի 8-ին եւս տասնյակ դիակներ են դուրս բերել Լամպեդուզա կղզու ափերի մոտից, որտեղ նավաբեկության էր ենթարկվել ապօրինի ներգաղթյալներով նավը. զոհերի ընդհանուր թիվը կազմում է 274 մարդ: Ավելի վաղ հայտնում էին 232 մահացածների մասին:

Լամպեդուզայում խորտակված նավի վրա «դիակներից պատ» են հայտնաբերել 

Նավի վրա ընդհանուր առմամբ գտնվել է 518 մարդ: Զոհված ներգաղթյալների մարմինների դուրս բերման աշխատանքները շարունակվում են, սակայն բարդություններ են առաջանում եղանակային վատ պայմանների ու խորության մեջ վատ տեսանելիության պատճառով:

Հոկտեմբերի 8-ին ավելի վաղ, ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», իտալական իշխանությունները ձերբակալել էին նավի նավապետ, Թունիսի քաղաքացի Հալեդ բեն Սալամին: