ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խոստացել է պիկետ կազմակերպել Նիդերլանդների դեսպանատան մոտ եւ «կոտրել շինության պատուհանները»:
Մեկնաբանելով Հաագայում ռուս դիվանագետ Դմիտրի Բորոդինի ձերբակալությունը՝ Ժիրինովսկին ընդգծել է, որ ոստիկաններն իրավունք չունեին ձերբակալելու ռուս դիվանագետին՝ ոչ մի հանգամանքներում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական իշխանությւոնները Նիդերլանդներից պահանջել են ներողություն խնդրել՝ ռուս դիվանագետին ձերբակալելու:
Դիվանագիտական սկանդալ Ռուսաստանի եւ Նիդերլանդների միջեւ. Հաագայում ծեծել են ռուս դիվանագետին
Նիդերլանդները հայտարարել էին, որ պատրաստ են ներողություն խնդրել Ռուսաստանից, եթե պարզվի, որ նրանք խախտել են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան:
Նիդեռլանդները պատրաստ են ներողություն խնդրել Ռուսաստանից՝ Վիեննայի կոնվենցիայի խախտման դեպքում





























