Ռուսաստանի եւ Նիդերլանդների միջեւ դիվանագիտական սկանդալն ավանդաբար կարող է վերափոխվել առեւտրային պատերազմի: Ռոսսելխոզնադզորը որակական թերություններ է հայտնաբերել Նիդերլանդներից Ռուսաստան ներմուծող կաթնամթերքի մեջ, սակայն ներմուծողների աուդիտի արդյունքները հայտնի կլինեն միայն հոկտեմբերի 12-ին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավարին:
Առաջիկայում գերատեսչությունը կկրճատի ՆԻդերլանդներից ներմուծվող կաթնամթերքի տեսականին, որոնց թիվը ներկայումս 71 է: Ամենայն հավանականությամբ, տեղի ունեցողը կապված է Նիդերլանդներում ռուս դիվանագետին ծեծի ենթարկելու հետ:
Դիվանագիտական սկանդալ Ռուսաստանի եւ Նիդերլանդների միջեւ. Հաագայում ծեծել են ռուս դիվանագետին





























