Երեւանում, հոկտեմբերի 14-16-ին, կկայանա Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական-գործնական առաքելությունը:

Առաքելությունը կկայանա 2011-2014թթ ընթացքում Երեւանի քաղաքապետարանի եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության միջեւ հումանիտար եւ գիտատեխնիկական, առեւտրատնտեսական համագործակցության ծրագրի շրջանակներում:

Ծրագիրն ուղղված է փորձի փոխանակմանն ու հետագա համագործակցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, զբոսաշրջությունը, շինարարությունը եւ այլն:

Գործնական ծրագրի շրջանակներում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր՝ կապված սպառողական շուկայի, առեւտրային համագործակցության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի հետ: Մեծ տեղ է հատկացվելու տուրիզմի ոլորտում համագործակցությանը:

Գործնական առաքելության շրջանակներում անցկացվելու է «Գործնական կապերի բորսա» հատուկ միջոցառումը, որի նպատակն է երկու երկրների պատվիրակների եզակի կապ հաստատելու հնարավորություն տալ, որը թույլ կտա հետագայում զարգացնել բիզնեսի առաջնային ուղղությունները: