Ժամանակակից ամերիկյան դեռահասների 9 տոկոսը կյանքում գոնե մի անգամ սեռական բռնություն է կատարել: Նման տվյալներ են ստացվել Սան Կլեմենտեի (Քալիֆորնիա) Հանրային առողջապահության նորարարական կենտրոնի գիտնականները, հաղորդում է HealthDay-ը:

Ընդ որում, դեռահասների մեծ մասի (40 տոկոս) մոտ նման առաջին փորձը եղել է արդեն 16 տարեկանում: Ավելի փոքր տարիքում բռնությանը հակվածություն ցուցաբերել են տղաները, որոնք կազմում են սեռական հանցագործություններ կատարածների 98 տոկոսը: 16-17 տարեկանների շրջանում այդ թիվը նվազել է մինչեւ 90 տոկոս:

Սակայն երբ դեռահասները հասել են 18-19 տարեկան, գենդերային տարբերությունները գործնականում դադարել են դեր խաղալ, համամասնությունը կազմել է 52 եւ 48 տոկոս: Աղջիկները հակված են եղել հանցագործություններ կատարել տարիքով ավելի մեծ անձանց նկատմամբ, մինչ տղաներն ընտրում էին փոքրերին, հաղորդում է MedDaily.ru-ն:

Ընդամենը հետազոտության մեջ հաշվի են առնվել 14-ից 21 տարեկան 1058 դեռահասների տվյալները: