Հանգստյան օրերին տեւական քունը չի օգնում ազատվել առօրյա կիսաքնությունից: Նման եզրակացության են հանգել ամերիկյան գիտնականները , որոնց հետազոտության արդյունքները տպագրվել են American Journal of Physiology-Endocrinology and Metabolism հանդեսում:
Գիտնականները պարզել են, որ դա հանգեցնում է քնկոտության ավելացմանն ու ընդհանուր արտադրողականության վատթարացմանը:
Փորձերին մասնակցել են 30 մարդ, որոնք 13 օրվա ընթացքում աշխատանքային օրվա կարճ քունը հանգստյան օրերին փորձել են լրացնել երկար քնելով:





























