Բրիտանական մայրաքաղաքը կրկին «ռուսական մեծահոգության» ականատեսն է եղել. Երկու ռուս մուլտիմիլիոնատերեր լոնդոնյան գիշերային ակումբներից մեկում «դրմապանակների մենամարտ» են կազմակերպել:

Ինչպես հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով ականատեսներին, մոտ երեսուն տարեկան երու երիտասարդներ մրցակցություն են կազմակերպել, թե մի գիշերվա մեջ ով ավելի շատ գումար կծախսի: Նրանք բազմաթիվ թանկարժեք խմիչքներ են պատվիրել: Արդյունքում՝ հաղթողի հաշիվը կազմել է 66778 ֆունտ, նրա մրցակցինը՝ 64279, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ակումբում հրաժարվել են նշել ռուս «մեծահոգի պարոնների» անունները: