Էբբի Վամբախը, որն աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհիներից է եւ ԱՄՆ հավաքականի հարձակվող, պսակադրվել է ընկերուհու հետ:
Նա ամուսնացել է մեկ այլ ֆուտբոլիստուհու՝ Սարա Հաֆմանի հետ: Արարողությունը տեղի է ունեցել Հավայան կղզիներում գտնվող վիլլայում: Զույգը մատանիներ է փոխանակել ընկերների եւ հարազատների շրջապատում, փոխանցում է Huffington Post-ը:
Ֆուտբոլի 33-ամյա գերաստղը գրել է իր Թվիթթերում. «Ես ու Սարան կցանկանայինք շնորհակալություն հայտնել բոլորին սիրո եւ աջակցության համար: Մենք ամենաերջանիկն ենք: Հիասքանչ շաբաթ էր, այժմ մենք վայելում ենք մեղրամիսը»:
2013-ի օգոստոսին ֆուտբոլիստուհին լուսանկար էր տեղադրել՝ ծիածանագույն եղունգի լաքով եւ ադամանդե մատանիով: Այն մասին, որ Վամբախը աղջկա հետ է հանդիպում, հայտնի էր դարձել դեռեւս 2011-ին:





























