Շատերը նկատել են, որ միեւնույն մթերքը տարբեր կերպ է ընկալվում՝ կախված նրանից, այն օգտագործվում է տանը, թե օրինակ, ռեստորանում: Օքսֆորդի համալսարանի հոգեբանները փորձել են պարզել, թե ինչպես է շրջապատող միջավայրն անդրադառնում համային զգայության վրա:

Էքսպերիմենտի արդյունքում փորձարկվողներին առաջարկել են միեւնույն վիսկին, սակայն ամեն անգամ տարբեր միջավայրում: Վիսկին ընտրվել է այն պատճառով, որ այն, ի տարբերություն գինու, համեմատաբար կայուն համ ունի: Փորձարկվողների երեք խմբերի են բաժանել եւ տարբեր միջավայրերում տեղավորել, հաղորդում է MedDaily.ru-ն:

Ինչպես փորձարկվողներն են հաղորդել, վիսկին «խոտային» համ է ունեցել այն սենյակում, որտեղ թարմ խոտի բուրմունք է եղել: «Փայտե» սենյակում տեղավորվածներին թվացել, թե վիսկին փայտահամ է: Իսկ «քաղցր» հոտերով հարուստ սենյակի փորձարկվողներին թվացել է, թե այն քաղցրոտ համ է ունեցել: