Ամերիկյան Արեւմտյան Վիրջինիա նահանգում վթարի է ենթարկվել ուղեւորատար գնացքը. Այն երկաթուղային անցումում բախվել է բեռնատարին, մեկ մարդ զոհվել է, 60-ից ավելին՝ տարբեր վնասվածքներ ստացել, հայտնել է տեղի փրկարարական ծառայության ղեկավար Ջիմ Ուայսը։

Դեպքը կատարվել է հոկտեմբերի 11-ի երեկոյան,  հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  AP-ը։ Բախման արդյունքում երկու վագոններ ռելսերից ընկել են։ Տուժածներից երեքի վիճակը ծանր է, 21 հոգու շտապ հոսպիտալացում է պահանջվել։ Բացի այդ, թեթեւ վնասվածքներով 45 մարդ հիվանդանոց է տեղափոխվել ավտոբուսով։