Նորվեգացի դեռահասը հոկտեմբերի 10-ին կանխամտածված սպանել է իր ծնողների որդեգրած երեք տարեկան երեխային
Նորվեգիայի 13-ամյա բնակիչը «խոստովանել է եւ ասել, որ իրեն հաշիվ տվել է, թե ինչ է անում»,- հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Բերնթ Նորվալսը:
Նորվեգիայում անչափահասների կողմից հանցագործությունները հազվադեպ երեւույթ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Դեպքը կատարվել է տան բակում: Տուժել է նաեւ ընտանիքի 45-ամյա հայրը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Անչափահաս մարդասպանը, ըստ նորվեգական օրենքների, քրեական պատասխանատվության ենթակա չէ: Այժմ նա սոցիալական հատուկ ծառայությունների հսկողության տակ է:





























