Ֆիլիպիններում սկսած «Նարի» թայֆունի պատճառով 2500 մարդ է տարհանվել:
Ամենաշատը տուժել է երկրի հյուսիսում գտնվող Ավրորա նահանգը, որտեղ ջրի տակ են անցել բրնձի դաշտերը: Քամու ուժգնությունը հասել է 185 կմ/ժ-ի, հայտնում է «Ռոսիա 24»-ը:
Այժմ ամբողջ շրջանում էլեկտրամատակարարումն անջատված է, տապալված ծառերն ու էլեկտրասյուները փակել են գլխավոր ճանապարհները: Թայֆունի պատճառով հետաձգվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի նախատեսված այցը:





























