Չինաստանի արեւելքում, այսօր՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան, նավթային տանկերում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով առնվազն 7 մարդ զոհվել է, մեկ մարդ՝ վիրավորվել:

Միջադեպը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգի Նինբո ծովափնյա քաղաքում: 300 տոննա տարողությամբ տանկերը գտնվել է վերանորոգման մեջ, հաղորդում է Lenta.ru-ն:

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է մարել 2 ժամ հետո: Տանկերից վառելիքի մասնակի արտահոսք է տեղի ունեցել: Փրկարար ծառայությունները զբաղված են պայթյունի եւ արտահոսքի հետեւանքների վերացմամբ:
Տանկերի պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ: