Փարիզում անցկացրած մեղրամիսից հետո նորապսակներն ուղեւորվել են Բեռլին, որի ճանապարհին փեսացուն բենզալցակայանում մոռացել է հարսնացուին: Նա հարսնացուի մասին հիշել է միայն 2,5 ժամ անց:

Աղջիկը քնած է եղել մեքենայի հետեւի նստարանին, երբ ամուսինը մեքենան կանգնեցրել է բենզալցակայանի մոտ եւ դուրս եկել մեքենայից: Որոշելով օգտվել զուգարանից եւ այդ մասին չասելով ամուսնուն, աղջիկը դուրս է եկել մեքենայից:

Երբ տղամարդը վերադարձել է, չի նկատել, որ կինը մեքենայում չէ: ՄԻայն 2,5 ժամ հետո է նա հայտնաբերել, որ իր սիրելին չկա, հաղորդում է Pravda.ru-ն:

Նա զանգահարել է ոստիկանություն, որտեղից նրան հայտնել են, որ իր ուղեկիցը սպասում է բենզալցակայանում: