ԱՄՆ Միսսուրի նահանգում Patience (համբերություն) անունը կրող 41-ամյա էգ փիղը կենդանաբանական այգում սպանել է իրեն խնամող փորձառու աշխատակցին:
Մասնագետները դեռ չեն որոշել, թե ինչպես վարվել ագրրեսիվ վարք ցուցաբերած կենդանու հետ, որն սպանել է 62-ամյա Ջոն Բրեդֆորդը:
«Սա շատ ցավալի օր է բոլորիս համար: Նա շատ փորձառու աշխատակից էր»,-ասել է կենդանաբանական այգու տնօրեն Մայք Քրոքերը: Նրա խոսքով՝ կենդանաբանական այգու աշխատակիցները չեն պատրաստվում քնեցնել փղին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Patience-ը կենդանաբանական այգում է 1990 թվականից եւ նախկինում եւս մեկ անգամ ագրեսիվություն է դրսեւորել:





























