«Մարուսյա» խմբի նախկին մրցարշավորդուհի 33-ամյա Մարիա դե Վիլյոտաբ, ամենայն հավանականությամբ, վախճանվել է սրտի կաթվածից: Ծայրահեղ դեպքում, կասկածելի դեղամիջոցներ կամ բռնության հետքեր ոստիկանությունը չի հայտնաբերել: Հնարավոր է, որ Մարիան տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ: Գլխի վնասվածքները հաճախ հանգեցնում են այդ հիվանդությանը: Շատ հնարավոր է, որ էպիլեպսիայի նոպան տեղի է ունեցել հենց Սեւիլյան հյուրանոցում, որը ճակատագրական է դարձել: Նրա մարմինը հայտնաբերել են հոկտեմբերի 11-ին Սեւիլյա քաղաքի հյուրանոցային համարում:

Դիակի հետազոտման պաշտոնական հաղորդագրություն դեռ չի ստացվել, սակայն դատական բժշկության ինստիտուտի տնօրեն Խոակին Լուցենա Ռոմերոն լրագրողներին հայտնել է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածից, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Շտապօգնության» բժիշկները ահազանգից հետո հասել են Sevilla Congresos հյուրանոց, սակայն անզոր են եղել որեւէ բան անել: Նրանք գրանցել են կնոջ մահը:

Ճակատագրի չար հեգնանքով երկուշաբթի գրախանութներում պետք է հայտնվի Մարիա դե Վիլտոնի կենսագրությունը ներկայացնող գիրքը: Այն կոչվում է «Կյանքը պարգեւ է»:

Վթարը, որն արդեն խլում էր Մարիա դե Վիլտոնի կյանքը, տեղի էր ունեցել 2012թ.-ի հուլիսին անգլիայում: Դա Ֆորմուլա-1-ի չորրորդ մրցարշավն էր եւ առաջին հայտավորումը  նոր հավաքականի՝ «Մարուսյայի» կազմում: Մարինա բախվել էր աջակցության մեքենային: Չնայած ոչ այնքան մեծ արագությանը՝ 60 կմ/ժ, ստացված վնասվածքները ծանր էին: Նա զրկվել էր աջ աչքից եւ դեմքի ու գլխի  մի քանի վիրահատության էր ենթարկվել, որոնք առավել շատ էին տուժել վթարի հետեւանքով: