Վիետնամում հրատեխնիկայի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին:
Ճշտված տեղեկությունների համաձայն՝ 98 մարդ վիրավորվել է, նրանց մեծամասնությունն այրվածքներ է ստացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հանոյից 120 կմ դեպի հյուսիս: Ավելի քան 2 հազար մարդ տարհանվել է:
Զինվորականները հետաքննություն են սկսել պայթյունի պատճառները պարզելու նպատակով: Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել:





























