Հայաստանի կառավարական պատվիրակությունը Վաշինգթոնում, մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, քննարկել առաջիկա տարիներին երկու կառույցների կողմից մեր երկրի հետ իրականացվելիք ծրագրերն ու դրանց ուղղությունները:
Համաշխարհային բանկի ղեկավարների հետ քննարկվել են նաեւ Հայաստանի զարգացման նոր ռազմավարությունն ու տնտեսության տարբեր հատվածների ուղղությամբ նոր ռեսուրսների ներգրավմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք տեխնիկական աջակցության մանրամասներին:





























