Հռոնի Ֆրանցիսկոս պապը իր նվեր Harley Davidson մոտոցիկլետը նվիրաբերել է աղքատներին օգնելուն, ասվում է «Կարիտաս Ռոմայի» հայտարարությունում: Մոտոցիկլետը, որը պապին էին նվիրել հունիսին, կվաճառվի աճուրդում: Ստացված գումարը կտրամադրվի Caritas Roma կազմակերպության աղքատների համար նախատեսված Don Luigi Di Liegro հանրակացարանի եւ ճաշարանի վերակառուցմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կարիտաս Ռոմա» բարեգործական կաթոլիկ կազմակերպությունը գործում է 1979-ից ի վեր: Այն օգնություն է տրամադրում այն հաստատություններին, որոնք աջակցում են աղքատներին եւ հոգում նրանց կարիքները: