Իտալացի փրկարարները ծովում հայտնաբերել են ներգաղթյալների եւս քսան մարմիններ, որոնք այնտեղ են հայտնվել հոկտեմբերի երեքին Լամպեդուզա կղզու մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավի խորտակվելու արդյունքում; Այս մասին այսօր հաղորդում են իտալական լրատվամիջոցները: Այսպիսով՝ ինն օրվա ընթացքում փրկարարներին հաջողվել է ծովից դուրս բերել 359 ներգաղթյալներ մարմիններ:
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, փրկարարները ծովից դուրս էին բերել եւս իննը մարդու մարմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախորդ հինգշաբթի իտալական Լամպեդուզա կղզու մոտ նավաբեկության ենթարկված նավում եղել է աֆրիկացի 518 – 545 փախստական: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի տվյալներով՝ նավաբեկության շրջանում՝ ծովում, պետք է որ մնացած լինեն եւս 50 -70 մարմիններ:





























