Փորձագետները հայտարարել են, կանայք այդքան էլ չպետք է տարվեն նիհարելու գաղափարով: Իհարկե, սա վերաբերում է որոշակի տարիքի կանանց: Ինչպես հայտնի է, երիտասարդ աղջիկները հաճախ դժգոհում են իրենց մանկական լիքը թշերից՝ համարելով, որ դա զրկում է իրենց հմայքից, ինչը բնորոշ է երիտասարդ կանանց: Միաժամանակ, կանանց կյանքում հաճախ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, երբ հենց այդ գիրությունը պակասում է, որպեսզի ավելի երիտասարդ ու գրավիչ տեսք ունենան: Մասնավորապես, դա վերաբերում է այն կանանց, ովքեր չափից դուրս տարված են նիհարելով ու տարբեր դիետաներով: Փորձագետները պարզել են, որ շատ կանայք համոզված են, որ նիհարությունը իրենց երիտասարդ տեսք է տալիս, սակայն իրականում այդպես չէ:
Չնայած նրան, որ սլացիկությունը երիտասարդության գրավական է, այդ պնդումը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից: Բանն այն է, որ եթե կնոջ տարիքը քառասունից անց է, ապա նրա ջանքերը լավ կառուցվածք ունենալ կարող են դեմքին վատ կերպով անդրադառնալ: ԱՄՆ-ի, Քեյսի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները նշում են, որ եթե այդ տարիքի կանայք ավելի գեղեցիկ են երեւում գիրուկ դեմքով՝ որոշ քանակությամբ ենթամաշկային ճարպով, հաղորդում է «Raut.ru»-ն:
Փորձագետները վստահեցնում են, որ քառասունն անց կանայք ավելի երիտասարդ են երեւում, երբ դեմքն ավելի կլոր է: Բացի այդ հետազոտողները նաեւ պարզել են, որ թույլ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի համար կան մի քանի առավել կարեւոր գործոններ: Նախ եւ առաջ գենետիկական յուրահատկությունները, ամուսնական հարաբերությունները, էկոլոգիան դրությունը: Ինչպես նաեւ գիտնականները մեծ կարեւորություն են տալիս արեւային լոգանքներին, կանանց վատ սովորություններին:




























