Մալիում Նիգեր գետի վրա շրջվել է հարյուրավոր մարդկանց տեղափոխող նավը. ներկայումս հայտնաբերվել է 20 մարդու մարմին: Միջադեպը տեղի է ունեցել Կոնա քաղաքից 7 կմ հեռավորության վրա:
Associated Press-ի փոխանցմամբ՝ Մոպտի քաղաքից Տիմբուկու ուղեւորվող նավի վրա գտնվել է մոտ 400 ուղեւոր: Գործակալությունը հայտնում է, որ մոտ 200 մարդ փրկվել է, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին, իտալական Լամպեդուզա կղզու մոտ նավ է խորտակվել, որը Լիբիայից մոտ 500 ապօրինի ներգաղթյալների էր տեղափոխում: Նրանցից միայն 155-ն են փրկվել:



























