Հունաստանի ամենամեծ կղզու՝ Կրետեի ափերի մոտ, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է կղզու երկրորդ քաղաքի՝ Խանիայից 68 կմ դեպի արեւմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 36,2 կմ խորության վրա:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: НТВ-ի փոխանցմամբ՝ ստորերկրյա ցնցումներն զգացվել են նաեւ Աթենքում: