Բրիտանական արական դպրոցների մեծ մասն անցնում են տղաների եւ աղջիկների համատեղ ուսուցման: Համարվում է, որ դասարանի իգական հատվածը բարենպաստ ազդեցություն է ունենում տղաների վրա: Բացի դրանից, աղջիկները բարձրացնում են ընդհանուր առաջադիմության մակարդակը: Սակայն ոչ ոք չի մտածել այն մասին, որ աշակերտուհիների համար օգտավետ չի լինի տղաների հետ համատեղ սովորելը:
Տղաների եւ աղջիկների առանձին ուսուցումն է միայն աշակերտուհիներին «անկաշկանդ» եւ «սեռային կարծրատիպերի ազդեցությանը չենթարկվելու» հնարավորություն տալիս, պնդում է Մեծ Բրիտանիայի իգական դպրոցներից մեկի տնօրեն Նիկոլ Չապմանը, հայտնում է The Telegraph-ը:
Ըստ հրատարակչության` առանձին ուսուցմամբ դպրոցների քանակը Մեծ Բրիտանիայում զգալի կրճատվել է: Մնացել է 620 իգական եւ 400 արական դպրոց: Շատ դպրոցներում տղաները առանձին են սովորում միայն մինչեւ որոշակի տարիք, իսկ հետո դասերին սկսում են հաճախել նաեւ աղջիկները: Ըստ Նիկոլ Չապմանի` աշակերտուհիներին դա միայն վնասում է: Չապմանը վստահ է, որ դեռահաս աղջնակները հաճախ համատեղ դասարան են տեղափոխվում` դասարանի արական հատվածի կողմից ուշադրություն զգալու նպատակով միայն: Իսկ դա խաթարում է կրթական գործընթացը, հաղորդում է Russia Today-ը:
Տղաների մասնավոր դպրոցները հաճախ համատեղ ուսուցման են անցնում միայն աղջիկների հաշվին առաջադիմության մակարդակը բարձրացնելու նպատակով:





























