Մալայզիայի վերաքննիչ դատարանը քրիստոնյաներին արգելել է օգտագործել «Ալլահ» բառը, գրում է The Malay Mail Online-ը:
Մուհամեդ Ապանդի Ալին հայտնել է, որ ներքին գործերի նախարարը `«Ալլահ» բառն օգտագործելն արգելելիս գործել է իր լիազորությունների սահմաններում:
«Ալլահի անունն օգտագործելը քրիստոնեության անքակտելի մասը չէ», — հայտնել է Ալին, հաղորդում է gazeta.ru-ն:
Արմատական մահմեդականները ողջունել են դատարանի վճիռը, սակայն Մալայզիայի քրիստոնյաները հայտարարում են, որ իրենք արդեն դարերով օգտագործում են արաբերեն բառը եւ մտադիր են բողոքարկել դատարանի վճիռը: Կաթոլիկ եկեղեցին 30 օրվա ընթացքում կարող է բողոքարկել դատարանում:
Մալայզիայում քրիստոնեությունը երրորդ կրոնն է` իսլամից եւ բուդդայականությունից հետո:




























