Հոգեբան Սիհրան Ռոսսմանիտը գործի բերումով շատ է շփվել մարդասպան կանանց հետ եւ պարզել, որ կանացի անձի մութ կողմերը հաճախ թերագնահատվում են: Հենց կանայք են կատարում ամենաբացառիկ սպանությունները, հաղորդում է Spiegel Online-ը:

Հոգեբանը պատմել է, որ կանայք ամենից հաճախ սպանության դիմում են վրեժից դրդված: Օրինակ ասիացի կանանցից մեկը սպանել է ամուսնուն՝ տարօրինակ կերպով նրան համբուրելով եւ նրա բերանի մեջ դնելով ցիանական կալիումով կապսուլա: Հոգեբանը կարծում է, որ տղամարդը չէր կարողանա այդ կերպ համատեղել սերն ու սպանությունը:

Մասնագետը կարծում է նաեւ, որ կանայք հազվադեպ են սպանում պատահական մարդկանց, նրանց զոհը հիմնականում ընկերներն ու հարազատներն են: Կինը կարող է երկար հանդուրժել, տանել ծաղր ու ծանակը, սակայն երբ համբերությունը հատում է, նա պատրաստ է գնալ ցանկացած, անգամ անհավանական քայլերի: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:

Պատճառն այն է, որ կինն իր էությամբ համարվում է ավելի փափուկ եւ նուրբ էակ: Նա ստիպված է լինում զսպել իր դաժանության փոռթկումները: Ի տարբերություն ամեն ինչ դուրս թողնող տղամարդկանց, կանայք կուտակում են ամբողջ բացասականը եւ համապատասխան պայմանների դեպքում թույլ տալիս, որպեսզի այն դուրս գա: