Նյու Յորքում Ազատության արձանը, շնորհիվ նահանգի ֆինանսավորման, երկու շաբաթ փակ լինելուց հետո, վերսկսել է իր աշխատանքը, հաղորդում է CNN-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում պետական ֆինանսավորման դադարեցումն սկսվել է հոկտեմբերի սկզբից, որի հետեւանքով փակվել են ֆինանսական կառույցները, ինչպես նաեւ մի շարք թանգարաններ ու հուշարձաններ, այդ թվում Ազատության արձանը: Հուշարձանի եւ դրան հարակից այգիների ավելի քան 400 աշխատողներ կորցրել են իրենց աշխատանքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ նահանգը համաձայնել է իր վրա վերցնել արձանի ֆինանսավորումը: «Արձանի շահագործման ծախսերը փաստացի աննշան են այն գումարների համեմատությամբ, որոնք մենք հիմա կորցնում ենք»,-հայտարարել է Կուոմոն: Ազատության արձանի շահագործման ծախսը կազմում է 61,6 հազար դոլար:
Արիզոնա եւ Հարավային Դաքոթա նահանգները նույնպես որոշել են ֆինանսավորել Մեծ Կիրճը եւ Ռամշորի լեռները:





























