Լագոսի միջազգային օդանավակայանում այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ավելի քան 73կգ թմրանյութ է առգրավվել: Ինչպես «Պանչ» պարբերականն է հաղորդել, վկայակոչելով Թմրանյութերի դեմ պայքարի ազգային գործակալությունը, առգրավված թմրանյութի մեծ մասը՝ մոտ 35կգ կոկաին տեսակի է: Առգրավվել է նաեւ հերոին, կանեփ, մետամֆետամին: Ձերբակալվել է 23 մարդ, որոնց կասկածում են մաքսանենգության մեջ:
Ինչպես Թմրանյութերի դեմ պայքարի Ազգային գործակալությունն է հաղորդել, կոկաինի հիմնական ներհոսքը Լատինական Ամերիկայի երկրներից է: Հետագայում թմրանյութն ուղարկվում է Եվրոպա եւ ՀԱՀ, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























