Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը հոկտեմբերի 11-ին նշանակվել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հոկտեմբերի 7-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա դա պատճառաբանել էր տարիքով: Արարատի մարզպետ է նշանակվել ԱԺ պատգամավոր «Ավշարի» գործարանի սեփականատեր Արայիկ  Գրիգորյանի եղբայրը`  Արամայիս Գրիգորյանը: