Լոս Անջելեսում ռասիզմի մեջ այժմ մեղադրում են ոչ միայն սպիտակ ոստիկաններին, այլեւ` ծառայողական շներին: Պարզվել է, որ 2004թ. նկատվում է ոստիկանական շներից տուժած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը: Նման տվյալներ է պարունակում Ոստիկանության հարցերի գնահատման ռեսուրսային կենտրոնի (PARC) զեկույցում:

Ըստ ուսումնասիրության`  2004-2012թթ. լատինաամերիկացիների շրջանում  «շների կատաղությունից» տուժածների քանակն աճել է մեկ երրորդով, նույն թվով նմանատիպ  դեպքեր են տեղի ունեցել նաեւ աֆրոամերիկացիների հետ: Ընդ որում` շների կծածների վերքերը հաճախ  ավելի լուրջ են լինում մահակների հասցրած, ացունքաբեր գազի եւ նույնիսկ ռետինե փամփուշտների վերքերից:

Զեկույցի հեղինակները եզրակացնում են, որ ոստիկանները շների հետ հաճախ են ստուգումներ անցկացնում Լոս Անջելեսի այն  թաղամասերում, որոնք հիմնականում բնակեցված են ազգային փոքրամասնություններով: Ընդ որում` ոստիկաններն ավելի  հաճախ կանգնեցնում եւ խուզարկում են սեւամորթներին եւ լատինաամերիկացիներին, քան սպիտակ մարդկանց: Դա արվում է չհիմնավորված, կարծում են գնահատողները, հաղորդում է NEWSru.com-ը: