Մարիխուանայում պարունակվող միացությունները կարող են կանխել գլխուղեղի եւ ողնուղեղի բորբոքումը՝ այդ կերպ պաշտպանելով այնպիսի հիվանդություններից, ինչպիսին է ցրված սկլերոզը: Հետազոտողների խոսքով՝ բորբոքումը բնական իմունային հակազդեցության մի մասն է: Սակայն ցրված սկլերոզի դեպքում այն դուրս է գալիս վերահսկողությունից:
Բնական թմրամիջոցից ստացված նյութերը կարող են կարգավորել բորբոքումը՝ պաշտպանելով նյարդային համակարգը, գրում է Medical News Today-ը: Հետազոտություններն անցկացվել են մկների հետ եւ պարզվել է, որ մարիխուանայի որոշ բաղադրատարրերի կիրառումը նպաստում է ինտերլեյկին-17-ի արտադրության նվազեցմանը, որը սերտերեն կապված է ցրված սկլերոզի հետ, քանի որ այն վնասակար է նյարդային բջիջների եւ դրանց արտաքին թաղանթների համար, փոխանցում է MedDaily.ru-ն:





























