Ամերիկացի ռեժիսոր ու սցենարիստ եղբայրներ Իթան եւ Ջոել Քոենները ներկայացվել են մշակույթի բնագավառում բարձրագույն ֆրանսիական մրցանակին. նրանք կդառնան Արվեստի ու գրականության շքանշանի կոմանդորներ տոնական պարգեւատրման արարողության ժամանակ, որը տեղի կունենա Փարիզում հոկտեմբերի 16-ին:
Արվեստի ու գրականության օրդենի աստիճանակարգում կոմանդորի կոչումը բարձրագույն մակարդակն է (գոյություն ունի նաեւ շքանշանի սպա կամ ասպետ): Կոմանդորի տարբերանշանը ժապավենի վրա ոսկե շքանշանն է, որը կրում են պարանոցին:
Ավելի վաղ 2013թ.-ին ֆրանսիական շքանշանի կոմանդորներ են դարձել Բրյուս Ուիլիսը, Բոնոն եւ Ռինգո Սթարը, գրում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
Արվեստի ու գրականության շքանշանի արժանանում են մարդիկ 30 տարեկանից ոչ երիտասարդ, ովքեր առանձնանում են «գեղարվեստական կամ գրական բնագավռում իրենց ձեռքբերումնեւրով կամ ներդրմամբ, որոնք նրանք ներդրել են Ֆրանսիայում եւ ողջ աշխարհում արվեստի ու գրականության տարածման համար»: Պարգեւատրման որոշումը կայացրել է Ֆրանսիայի մշակույթի ու կապերի նախարարը՝ Շքանշանի խորհրդի հետ համատեղ, որի մեջ մտնում են մշակույթի վաստակավոր գործիչներ:
Քոեն եղբայրները բազմիցս արժանացել են տարբեր կինեմատոգրաֆիկ մրցանակների:




























